ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՍԵԱՆ-ի երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովին

© EPA-EFE/NARONG SANGNAK

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին
Հիշեցնենք, որ Թրամփը չի ժամանել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների և Հարավասիական գագաթնաժողովներին, որոնք նոյեմբերի 2-4-ին ընթանում են Թաիլանդում, և Բանգկոկ չի ուղարկել ո՛չ ԱՄՆ-ի փոխնախագահին, ո՛չ պետքարտուղարին: Որպես Վաշինգտոնի պատվիրակության ղեկավար Բանգկոկ է ժամանել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: 
Մասնագետների դիտարկմամբ՝ սա ԱՄՆ-ի համար ԱՍԵԱՆ-ի միջոցառումներում ներկայացուցչության մակարդակի հազվադեպ իջեցում է
Նոյեմբերի 4-ին ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին, նախքան Արևելաասիական գագաթնաժողովը, ներկայացել են ԱՍԵԱՆ-ի երկրների միայն երեք ղեկավարներ (այս տարի ԱՍԵԱՆ-ը նախագահող) Թաիլանդի, Վիետնամի և Լաոսի վարչապետները: Դաշինքի մնացած երկրները՝ Սինգապուրը, Մալայզիան, Ինդոնեզիան, Բրունեյը, Կամբոջան, Մյանման և Ֆիլիպինները, ներկայացված էին արտաքին գործերի նախարարներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: