ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յուրաքանչյուր ոք, երբ հասկանա, որ իր ձեռքով իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու. Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է  Քըզըլթեփեի քաղաքապետի պաշտոնանկությանն ու վերջինիս փոխարեն պետական կառավարչի նշանակմանը: Այս մասին ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Փայլանը գրառում է արել Twitter-ում: 

«Քըզըլթեփեի ժողովուրդը 6 ամիս առաջ իր կամքն է արտահայտել քվեարկությամբ` 70% ձայն տալով: Այսօր այդ կամքը ոտնահարվել է:

 Յուրաքանչյուր ընտրված, ով անտարբեր է իրավունքների այս ոտնահարմանը, երբ հասկանա, որ իր ձեռքով  իր փոսն է փորել, շատ ուշ է լինելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի  հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանի քրդամետ ԺԴԿ-ից ընտրված քաղաքապետ Նիլյուֆեր Էլիկ Յըլմազին պաշտոնանկ անելուց հետո` նոյեմբերի 4-ին նրա փոխարեն իշխանությունները պետական կառավարիչ (հոգաբարձու) են նշանակել Հյուսեին Չամին:

Մարդինի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Քըզըլթեփեի քաղաքապետ Յըլմազի նկատմամբ` «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: