ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանն Արցախի հարցում հերթական անգամ փորձում է խուսափել պատասխանատվությունից

Արցախի և Հայաստանի իշխանությունների մոտեցումներն արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնական են: Այս մասին նոյեմբերի 3-ին «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտարարությունն, ինչ խոսք, խնդրահարույց է, և խնդրահարույց է մի քանի ուղղությամբ: Նախ, հայտարարելով, որ մեր մոտեցումներն ամբողջովին նույնական են, մենք նվազեցնում ենք մեր հնարավորությունները՝ պահանջելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Ի դեպ, նույն ուղիղ եթերի ընթացքում վարչապետը չհիշեց իր իսկ կողմից դեռ 2018-ի մայիսին ձևակերպված նպատակը՝ հասնել Արցախի լիարժեք վերադարձին բանակցային սեղանի շուրջ, չհիշեց նաև Արցախի սուբյեկտայնության և միջազգային ճանաչման կարևորության մասին: Սակայն սա միակ խնդիրը չէ:

«Արցախի հարցում Ստեփանակերտի և Երևանի մոտեցումները նույնական են» ձևակերպմամբ Փաշինյանը փորձում է իր միանձնյա որոշմամբ արված կամ արվելիք քայլերի պատասխանատվության մաս դարձնել Արցախի իշխանություններին: Եվ սա վարչապետի առաջին փորձը չէ խուսափելու պատասխանատվությունից: Այս նույն տրամաբանությունն է ընկած նաև բանակցային փաթեթը հանրաքվեի դնելու՝ վարչապետի հայտնի մտքի հիմքում:

Արդյունքում առաջանում է կամ, առնվազն, պիտի առաջանա մի շատ տրամաբանական հարց՝ իսկ այդ ինչպե՞ս են Արցախի ու Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումներն արցախյան կարգավորման հարցում նույնական, և արդյոք Ստեփաակե՞րտն էլ է գտնում, որ խնդրի լուծումը պիտի բավարարի հակամարտության մեջ ներգրավված բոլոր երեք հասարակություններին: Նման ազդակներ Ստեփանակերտից, համենայն դեպս, դեռ չենք ստացել:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: