ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Ռոհանին գործընկերության առաջարկ Է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

ifpnews.com

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին՝  նվիրված տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իրանի նախագահը նամակ է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավորին՝  նվիրված տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը»,-նրա խոսքը մեջբերել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է Ռաբիիին, «ԱՄՆ-ի կողմից ճնշումը չպետք է բաժանի տարածաշրջանի հարևաններին»: «Խաղաղության հասնելու համար մեզ հավաքական համագործակցություն է անհրաժեշտ»,-ասել է նա:
Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցել տարածաշրջանի բոլոր տերությունների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
  12° 
01.04.2020
  13° 
02.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: