ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վուչիչը հայտարարել է Կոսովոյի շուրջ փոխզիջման գնալու Սերբիայի պատրաստակամության մասին

Фото: Oliver Bunic / Bloomberg)

Սերբիայի իշխանություններն ակնկալում են երկու - երեք ամիս անց կոսովոալբանյան իշխանությունների հետ բանակցությունների շարունակումը եւ պատրաստ են փոխզիջումային որոշումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Փալմերի հետ կայացած հանդիպումից հետո:

Փալմերը շրջագայություն Է կատարում Բալկաններում, որի շրջանակներում ավելի վաղ այցելել Է Պրիշտինա եւ հանդիպումներ անցկացրել կոսովոալբանցի քաղաքական գործիչների, ինչպես նաեւ կոսովցի սերբերի փոքր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 4-ին նա դռնփակ զրույց Է ունեցել Սերբիայի նախագահ Վուչիչի հետ, ինչից հետո նրանք հայտարարություններ են արել զանգվածային լրատվամիջոցների համար: «Համոզված եմ, որ Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի շուրջը մենք շուտով կհասնենք պայմանների՝ երկու կամ երեք ամիս անց երկոսության շարունակման համար: Ցանկանում ենք, որ երկոսությունը լինի լուրջ, պատասխանատու, տանի փոխզիջումային լուծման»,- հայտարարել Է Սերբիայի նախագահը հանդիպումից հետո:

«Սերբիան պատրաստ Է փոխզիջման, բայց պատրաստ չԷ ստորացման, սերբ ժողովրդի նվաստացման Կոսովոյում եւ Մետոքիայում եւ ամբողջ պետության մեջ»,- նշել Է Վուչիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: