ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

DW

ԱՄՆ-ը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ կապ ունեցող ինը մարդու դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Դրանց թվում են նրա աշխատակազմի ղեկավարը, նրա որդիներից մեկը, Իրանի դատական համակարգի ղեկավարը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը։ 

«Այսօր ֆինանսների նախարարությունը թիրախավորել է անձանց, որոնք շրջապատում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին և իրականացնում են նրա ապակայունացնող քաղաքականությունը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ 

Պատժամիջոցներ են սահմանվել Խամենեիի աշխատակազմի ղեկավար Մուհամմադ Մուհամմադի Գոլպաեգանիի, ինչպես նաև «այաթոլայի աջ ձեռք» հանդիսացող Վահիդ Աղանյանի դեմ։ Բացի այդ, Իրանի դատական համակարգի ղեկավար Էբրահիմ Ռաիսին և Խամենեիի որդի Մոջաբ Խամենեին նույնպես պատժամիջոցների կենթարկվեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: