ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության և դիվանագիտական ճանապարհով իր նպատակներին հասնելու անկարողության մասին: Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության և դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը: «Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել է բացարձակ պասիվ՝ ունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաև երկրի ինը քաղաքացիների՝ երկրի հոգևոր առաջնորդի մերձավորներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: