ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ ցեղասպանությունը. հայտնաբերվել է Գյուլենի նամակն` ուղղված Պոլսո Հայոց պատրիարքին

TOM GRALISH / STAFF PHOTOGRAPHER

Ադանայի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո ընդդիմադիր կրոնական գործիչ, հեղաշրջման կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված նոր կառույց է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում կատարելով Internethaber.com կայքին:

Նշվում է, որ կառույցը ստեղծվում էր գյուլենականների ազդեցությունը Թուրքիայում տարածելու համար: Կառույցի ձերբակալված անդամները զբաղվում էին կառույցի ֆինանսական հարցերով:

Կազմակերպության ձերբակալված անդամներից մեկի տանը գտել են 1965 թվականին թվագրվող նամակ՝ ուղղված այն ժամանակի Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին՝ ստորագրված Ֆեթուլլահ Գյուլենի կողմից:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Չեմ կարող դադարել անիծել հայերի նկատմամբ 1915 թվականի մեծ ցեղասպանությունը: Ես քննադատում եմ մեր մարգարե Հիսուսի զավակների սպանությունն իրենց մահմեդական կոչող տգետների կողմից: Դրա համար Ձեզ՝ ով պատվելի, շնորհակալություն եմ հայտնում և աղոթում եմ, որ մեր հայ և հույն քաղաքացիները համերաշխությամբ ապրեն թուրք եղբայրների հետ»:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: