ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում. Փաշինյան

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ 2017 թվականին Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրների շարքում էր: 2018 թվականին՝ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական, հեղափոխության արդյունքում Հայաստանը հայտնվեց ազատ համացանց ունեցող երկրների շարքում, զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, բայց տարածաշրջանում զիջում էր Վրաստանին: Այս տարվա արդյունքներով մենք տարածաշրջանում առաջատարն ենք եւ տեղ ենք զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների ությակում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ «Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018թ. Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: Նվազել են բովանդակության սահմանափակումները և համացանցը օգտագործողների իրավունքների ոտնահարման դեպքերը: Մասնավորապես, առցանց լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, թվային լրատվամիջոցներն ավելի մեծ ազատություն են ստացել տնտեսական և քաղաքական ճնշումներից»,- գրել է Փաշինյանը: 

 


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
   
30.11.2020
   
01.12.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: