ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 458,88 դրամ ԱՐԾԱԹ - 260,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 310,45 դրամ

Մեծ Բրիտանիայում ընտրարշավը պաշտոնապես սկսվել է

Նոյեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայում պաշտոնապես սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը։ Դրա համար պաշտոնապես ցրվել է բրիտանական խորհրդարանի ներկա կազմը, փոխանցում է DW-ն։

Արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին, իսկ առաջին նիստը նախատեսված է դեկտեմբերի 16-ին։ Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է այս ընտրությունների շնորհիվ դուրս գալ փակուղային իրավիճակից, որը կապված է brexit-ի հետ, բայց դիտորդները համոզված չեն, որ դա նրան կհաջողվի։ Թեև նրա գլխավորած պահպանողականները սոցիոլոգիական հարցումներում առաջատար դիրքերում են, չի բացառվում, որ խոշոր կուսակցություններից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի ունենա։

Մեծ Բրիտանիայում լուրեր են պտտվում մինչ այդ չհրապարակված հաշվետվության մասին, որը հոկտեմբերի 17-ից իբր գտնվում է Բորիս Ջոնսոնի տրամադրության տակ։ Դրանում դիտարկվում է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը brexit-ի վերաբերյալ ագիտացիոն արշավին 2016 թվականին, ներառյալ Պահպանողական կուսակցություն թափանցելու փորձերը, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։

Բացի այդ, հոդվածը հիմնված է բրիտանական հատուկ ծառայությունների տեղեկատվության վրա։ Խորհրդարանի պաշտոնական ցրումից առաջ ընդդիմությունը Ջոնսոնին կոչ է արել հրապարակել հաշվետվությունն ընտրություններից առաջ։ Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ զեկույցում հետաքրքիր տեղեկություն կա, և հարկավոր է ուսումնասիրել հրապարակման հնարավորությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-1°   
18.11.2019
-1°  10° 
19.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։