ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ ենք ուզում ՀԱՊԿ-ից. իշխանության ներսում դեռ չեն կողմնորոշվում

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: Միջոցառումը կարևոր էր ՀԱՊԿ-ի՝ որպես տարածաշրջանային կառույցի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ապահովման գործում դրա դերի ու նշանակության ընդգծման տեսանկյունից: Ի թիվս այլնի, քննարկվեցին նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանին հուզող երկու կարևոր խնդիրները՝ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին և ՀՀ նկատմամբ Ադրբեջանի ռազմական սադրանքների դեպքում ՀԱՊԿ-ի արձագանքման հարցը: Եվ եթե առաջինի պարագայում ունեցանք արդեն ստանդարտ դարձած ձևակերպումներ և «բացատրություններ», ապա երկրորդ խնդիրը հետաքրքիր նրբերանգներ առաջ բերեց:

Պարզվում է՝ իշխանությունների ներսում հստակ կողմնորոշում չունեն, թե ինչ են ակնկալում ՀԱՊԿ-ից: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքների դեպքում կառույցի արձագանքի մասին է: Օրինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ի լռությունը ճիշտ չի համարում և կարծում է, որ մենք պարտավոր չենք ամեն անգամ դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս արձագանքն ունենալու համար:

Այլ կարծիքի է, օրինակ, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով պնդում է, որ Հայաստանը սահմանային լարվածության հարցը ՀԱՊԿ շրջանակներում բարձրացնելու կարիքն այս պահին չունի, պետք եղավ՝ կբարձրացնի։

Հետաքրքրական է, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի կարևորության ու դերի մասին վերջին օրերին բավական հաճախ են խոսում նաև այնպիսի իշխանական գործիչներ, ովքեր ժամանակին դեմ էին արտահայտվում այս կառույցում Հայաստանի անդամությանը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը առանցքային դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում», - ՀԱՊԿ–ի մասնակից երկրների խորհրդարանականներին Երևանում հյուրընկալելիս նշեց նաև վարչապետ Փաշինյանը՝ պարզապես մոռանալով, թե 2018-ի նոյեմբերին Յուրի Խաչատուրովին հետ կանչելով ինչպիսի հարվածի տակ էր դնում կառույցի հեղինակությունն ու Հայաստանի դերը դրանում: Ի՞նչ ենք ուզում ՀԱՊԿ-ից. իշխանության ներսում դեռ չեն կողմնորոշվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: