ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,28 դրամ ԱՐԾԱԹ - 261,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 388,89 դրամ

ԱՄՆ-ը Հարավային Կորեայից պահանջում է հինգ անգամ մեծացնել համատեղ պաշտանության ծախսերը

Վաշինգտոնը Սեուլից պահանջել է հնգապատիկ ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը: Խոսքը վերաբերում է 4,7 միլիարդ դոլար գումարին: Այս մասին նոյեմբերի 7-ին հաղորդել է YTN հեռուստաալիքը:

Վաշինգտոնում կարծում են, որ դաշնակիցների անվտանգության ապահովման համար ամերիկյան կողմի ծախսերը չափազանց մեծ են: Այս կերպ 5 տրիլիոն վոնի (շուրջ 4,7 միլիարդ դոլարի) չափով պահանջված միջոցները պետք է հատկացվեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի անվտանգության մեծացմանը և կարիքներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նաև պնդում է, որ Հարավային Կորեայի մուծումների մի մասը բաշխվի Կորեական թերակղզու սահմաններից դուրս ԱՄՆ-ի զինված ուժերը պահելու համար:

Իր հերթին խորհրդարանի Կորեայի հանրապետության միավորման կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնը հայտարարել է, որ այդ պահանջը չի տեղավորում համատեղ պաշտպանության ծախսերի բաշխման համաձայնագրի շրջանակներում, ուստի անհարժեշտ է ստանալ Ազգային ժողովի պատգամավորների հավանությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 3 կմ/ժ
8 C°
 
   
21.11.2019
   
22.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։