ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը

Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից` երկու երկրների միջև միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներում, նշել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցության համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում: Որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ նա արժևորել է  հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումներն ու տարբեր մակարդակներում այցերը: «Հանձնաժողովն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բաց և արդյունավետ քննարկումների համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ և հաջողությամբ   համագործակցում են ոչ միայն ԱՊՀ միջխորհրդարանական և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, այլ նաև  խորհրդարանական տարբեր ձևաչափերում: Անդրադառնալով նիստում քննարկվող՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ   հանձնաժողովի նիստերը թույլ են տալիս վերլուծել խնդիրները և գնահատել հետագա աշխատանքի հեռանկարները՝ միաժամանակ բացահայտելով խորհրդարանական մակարդակով համաձայնեցված որոշումներ կայացնելու հնարավորությունները:  Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումները նոր խթան կհաղորդեն հետագա երկխոսությանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի  Դաշնության խորհրդի  նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը կարևորել է  ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովի հաջող աշխատանքը, ընդգծելով կառույցի ամրապնդման մեջ Հայաստանի զգալի ավանդը: Նա նշել է, որ  Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵԱՏՄ մարմիններում և իր էական ավանդը ներդրել այդ միությունում: Յուրի Վորոբյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ 2018 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում? 5,2, երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի:

Գյումրիում հրավիրված նիստի օրակարգում ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութայի և մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերն էին:

Քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները կարևորել են մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության և հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մինչև տարեվերջ առաջարկություններ կներկայացնեն հաջորդ նիստի օրակարգի ձևավորման վերաբերյալ:

Նիստի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են  Գյումրի քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ գործում են նաև ռուսական դասարաններ: Ռուս պատգամավորները դպրոցի գրադարանին նվիրել են դասագրքեր, ապա  ներկա գտնվել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: