ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ceramisia գործարանի բացման արարողությանը, որը հիմնվել է Մուլտի Գրուպ կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում: Նախնական ներդրումների ծավալը կազմում է 30 միլիոն եվրո և շարունակական բնույթ է կրելու: Ստեղծվելու է 500-ից 1000 աշխատատեղ:

Վարչապետ Փաշինյանը գործարանի ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել կերամիկական սպասքի արտադրության գործընթացին:

* * *

Italian Stoneware հոլդինգը զբաղվում է կերամիկական սեղանի սպասքի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով և նոր շենքերի կառուցմամբ: Ceramisia-ի առանձնահատկությունը՝ կավը, որով պատրաստվում է սպասքը, առանձնանում է իր ամրությամբ և երկարակեցությամբ, որի շնորհիվ այն անվանվում է stoneware-քարային կավ, որն էկոլոգիապես մաքուր է, կարելի է օգտագործել միկրոալիքային վառարանում:

Հայաստանում արտադրված կերամիկական սպասքն արտահանվելու է աշխարհի տարբեր երկրներ՝ «Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով» կարգախոսով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: