ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Գործող իշխանության միակ փաստարկը միշտ նախկիններն են

Շարունակվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների նստացույցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Այսօր ցուցարարներին է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ չի կիսում երիտասարդների և ուսանողների կարծիքը Արայիկ Հարությունյանին ուղղված մեղադրանքների մասով, որը երեկ «անդաստիարակ» էր անվանել իրեն քննադատողներին: Փաշինյանը նշեց, որ այդպիսի գնահատական չի կարող լինել և խիստ կասկածում է, որ նախարարը նման բան է ասել, հայտնում է Yerkir.am-ը: Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՅԴ ոչ հայաստանյան կառույցներին՝ կոչ անելով «տեր կանգնել իրենց կուսակցությանը»: «Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»,- ասել էր նա:

Արայիկ Հարությունյանը նաև դիմել է ուսանողներին՝ կոչ անելով թույլ չտալ ուրիշներին ազդել իրենց վրա:  «Սիրելի ուսանողներ, մենք պատրաստ ենք ուղիղ շփվել ձեր խմբերի հետ: Պարզապես խնդրանքս է` մի թույլ տվեք համալսարանների որոշ պաշտոնյաների, ովքեր տապալել են ոլորտը, ազդեն ձեր որոշումների վրա: Ես ձեր գործընկերն եմ ու ընկերը: Հարցեր կան, առանց կաշկանդվելու դիմեք»,- ասել է նա: Հատկապես ուշագրավ է նման հայտարարությունն այն քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից, ում շարժիչ ուժերից մեկը հեղափոխության օրերին ոչ միայն ուսանողները, այլև աշակերտներն էին: Բավական է հիշել միայն, որ այդ օրերին հեղափոխականներն անմիջապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղիղ եթերում շրջում էին բուհերի միջանցքներով: Եվ այսօր նրանք կոչ են անում չտրվել ազդեցություններին:

Սակայն էլ ավելի ցավալի է այն, որ նախարարը խուսանավում է դժգոհությունների բովանդակությանը պատասխանելուց, բարձրացվող խնդիրներին արձագանքելուց: Հերթական անգամ խնդիրը տեղափոխվում է քաղաքական հարթություն, հնչում են «դավադրության» մասին զգուշացումներ և մեղադրանքներ նախկինների հասցեին, որոնք «տապալել են համակարգը»: Այնինչ հարցի լուծումը պետք է լիներ սեփական քայլերի հիմնավորումը, փաստարկումն ու բաց քննարկումը:

Բայց չէ՞ որ ավելի հեշտ շարունակել հեղափոխական լինելը, քան պետական քաղաքականություն մշակելը, իրականացնելն ու դրա համար պատասխանատվություն ստանձնելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 5 կմ/ժ
-1 C°
 
-1°   
07.12.2019
-1°   
08.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: