ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր Բեռլինի պատի անկման 30 ամյակն է

Նոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման և Բեռլինի վերամիավորման 30 ամյակը։ Շուրջ 28 տարի Գերմանիայի մայրաքաղաքը 155 կմ երկարություն ունեցող հսկա պատով բաժանված էր երկու՝ արևմտյան և արևելյան հատվածների։ 

Բեռլինի պատը «սառը պատերազմի» ամենանշանավոր խորհրդանիշն էր, կառուցվել էր 1961թ. օգոստոսի 13-ին, Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով: Տարիներ շարունակ  Արևմտյան Բեռլին այցելելու համար Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում. ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները: 

1989թ. նոյեմբերի 9-ին՝ ժ. 19:34–ին, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բոլոր բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին այցելելու համար:

Պատի ապամոնտաժումը սկսվել էր դեռ 1990 թվականի հունիսից, ավարտվել՝ 1992 թվականին։ Սոցիալիստները պնդում էին, որ պատը կառուցվել է բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար, սակայն գործնականում պատը ծառայում էր՝ որպես պատնեշ՝ մասսայական արտագաղթի և դասալքության արգելք համար։ Տարբեր տվյալներով՝ Բեռլինյան պատն անցնելու փորձի ժամանակ զոհվել է 100-1200 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75 000 մարդ ձերբակալվել է: ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ պատից այն կողմ անցնելը համարվում էր փախուստ, որի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում:

Բեռլինի պատի հետ կապված դաժան պատմությունները Գերմանիայում չեն մոռանում և նոյեմբերի 9-ը նշում են՝ որպես դրանց հաղթահարման և Գերմանիայի միավորման օր:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: