ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:

Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: «Ուրախ եմ տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և, միաժամանակ, շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն»,-նշել է նա՝ խրախուսելի համարելով, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:

Նախագահ Սարգսյանը ընդգծել է եկեղեցու՝ պատմականորեն կարևոր նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին եղել է մեր ժողովրդի միակ ամուր հենարանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու դերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: