ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի նախագահը մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի ևք գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարևորել այսպիսի միջոցառումների անցկացումը և նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային և միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր կարծիքների:

Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք հիմնարար գաղափարների:

«Աշխարհում տեղի են ունենում բավականին դինամիկ և լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր ու փոփոխություններ: Ընդ որում՝ այդ փոփոխությունների մի կարևոր հոսանքն ընթանում է մեր և հարակից շրջաններում:

Դա պահանջում է ավելի մեծ զգոնություն, փոխգործակցության համակարգման աստիճանի բարձրացում, տարբեր երկրների հետ տարվող աշխատանքների, մարտավարության և ռազմավարության մեջ հստակեցումների ու փոփոխությունների իրականացում»,-իր ելույթում ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը շեշտել է, որ մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում ընկած են ժողովրդի միասնականությունը, անկոտրում հավատքը, հավաքական կամքը, լավատեսությունն ու քրտնաջան աշխատանքը՝ հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորն այս ուղղությամբ, հետևողականորեն ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, զարգացնել ու խորացնել մշտական գործնական կապերը Արցախի և նրա բարեկամների միջև:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին Արցախին մշտապես սատարելու, մեր համազգային խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: