ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաստիկ տեղատարափների պատճառով Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարված

Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարափ անձրևների և ամպրոպների պատճառով: Այդ մասին հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տարերքը հիմնականում կմոլեգնի Սիցիլիայի արևելյան ծովեզերքին, ինչպես նաև Կալաբրիայի և Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել Հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ է գործում: 

Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաև Վենետիկում: Սպասվում է, որ օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ է համարվում արդեն 130 սանտիմետրը:

Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: