Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և վերահաստատել մեր երկրի աջակցությունը կազմակերպության կողմից աշխարհի տարբեր ծայրերում իրականացվող մարդասիրական առաքելություններին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է կրթության խթանմանը` որպես հզոր գործիք երիտասարդ սերունդներին խաղաղության, երկխոսության, մարդու իրավունքների, հանդուրժողականության և ոչ խտրականության ոգով դաստիարակելու գործում:
Վարչապետը հավելել է, որ կառավարությունը լիակատար աջակցություն է հայտնում Երևանի պետական համալսարանի` Կրթության և ցեղասպանության կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն ստեղծելու առաջարկությանը եւ նշել, որ կրթությունը ցեղասպանության կանխարգելման հզոր գործիք է:
Օդրի Ազուլեն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար և բարձր գնահատել Հայաստանի ջանքերը` մշակութային հարուստ ժառանգության պահպանման գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ իր գլխավորած կառույցը շահագրգիռ է զարգացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը` վերը նշված ուղղություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակութի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
-
20:29
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր
-
19:33
Արմավիրի քաղաքապետն անդրադարձել է վանդալիզմի ենթարկված Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին
-
19:09
WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից
-
18:22
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն
-
17:37
Արմեն Սարգսյանը ստորագրել է տարածքային կառավարման ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ
-
17:35
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև կանխարգելելու քայլ է. Զոհրաբ Մնացականյան
-
17:23
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է երկրի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
-
16:28
ԱԺ-ն ընդունեց նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը
-
16:02
Հունվարի մեկից 200 եվրոյից ավել պատվիրված ապրանքը կմաքսազերծվի
-
15:37
Ֆինլանդիայում կառավարության ղեկավար կդառնա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:58
WhatsApp հավելվածի հնարավորություններն ընդլայնվել են
-
14:27
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումն ուժի մեջ է մտել
-
14:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին
-
13:59
Թուրքիայում ստեղծվել է նոր կայք, որը պայքարելու է «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»
-
13:32
Հաֆթարի բանակը մոտ է Տրիպոլիի գրավմանը
-
13:04
Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի
-
12:59
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
-
12:31
Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
-
11:55
Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 4 կմ/ժ