ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է պարզել, թե Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում. Փաշինյան

ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացի հիմք ընդունել-չընդունելու համար կարևորում է սկզբունքների պարամետրերի պարզաբանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  

«Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում: Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, հարցի լուծման ճանապարհն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք, թե այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ»,-ասել է վարչապետը:

Նա շեշտել է՝ պետք է պարզել, թե Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում, հասկանալ, որ այսինչ իրավիճակն է ու գնալ առաջ: Վարչապետը նշեց՝ երբ պարզվի, որ տարբեր կողմեր տարբեր ճանապարհներով են ուզում գնալ, նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների մեջ խնդիր կա, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին խաբում է: «Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես հարաբերություններում որևէ մեկին խաբել»,-ասաց վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: