ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նա արժանի չէր Սպիտակ տան ընդունելությանը. բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

VOA

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցությունների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդեմ Թուրքիայի քաղաքականության, Էրդողանի այցի և նրա ընդունելությանը Սպիտակ տանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Էրդողանին մեծ պատվով են դիմավորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելության պատիվը նա չէր վաստակել և արժանի չէր: Մենք մտահոգված ենք այս առիթով»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Հիասթափված եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին ոտնահարել է բազմիցս ամերիկյան արժեքները և շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հենց ամերիկյան հողի վրա, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- նշում է հունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպության գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդոսը:

Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը կարևորում է բողոքի ցույցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկյան քաղաքական վերնախավին թուրքական քաղաքականության վերանայման համար: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին քրդական, հունական և ամերիկահայ կազմակերպությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: