ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե՞ ոչ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում պարզել՝ ի վերջո, QR կոդը սատանայի հետ կապ ունի՞, թե ոչ: Այդ մասին վարչապետը նշել է կառավարության նիստում:

«Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետև դա անվտանգության խնդիր է: Ով այդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոսով անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,- հավելել է կառավարության ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: