ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականների սպանությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականների սպանությունը, փոխանցում է News.am։ «Մենք անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով, Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններում շարունակվող ահաբեկչությունները և բռնությունները քրիտոնյաների հանդեպ, անկասկած, տարակուսանք են առաջացնում։ «Այդ դաժան հանցագործությունները վկայում են այն մասին, որ այդ տարածքներում շարունակում են իրենց արտոնյալ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք դեռևս ոչնչացված չեն և որոնց դեմ անհրաժեշտ է իրապես պայքարել, ոչ թե պայքարի մասին զրույցներ անել, ինչի մասին մենք անվերջ լսում ենք մեր արևմտյան գործընկերներից, որոնք տարբեր պատճառներով գոռգոռում են և մի բան էլ արդարացնում են հանցագործությունները»,- ասել է նա։

Զախարովան նշել է, թե Մոսկվան վստահ է, որ Սիրիայում ահաբեկչությանը և ծայրահեղականությանը վերջ տալ կարելի է միայն այն պայմաններում, երբ ՍԱՀ օրինական կառավարությունը վերահսկի երկրի ամբողջ տարածքը՝ ապահովելով նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը և խաղաղ, արժանապատիվ կյանքը բոլոր սիրիացիների համար՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: