ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանի նոր վարչապետ կդառնա ֆինանսների նախկին նախարարը

Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար, 75 ամյա Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:

«Մուստակբալ» կուսակցությունը, Ազատ հայրենասիրական շարժումը, «Ամալ» շարժումը և «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել և երկրի նոր վարչապետ կհայտարարեն նախկին նախարար Մուհամադ Սաֆադիին»,- նշել է հեռուստաալիքը:

MTV հեռուստաալիքը հաստատում է այդ տեղեկատվությունը և ճշգրտում, որ նոր կառավարությունը ներկայացված կլինի «տեխնոկրատներով և քաղաքական գործիչներով»:

Ալիքի տվյալներով՝ «Մուստակբալ» կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ներկայացված կլինի կառավարությունում, բայց ոչ հայտնի մարդկանցով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: