ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանությունները չեն ցանկացանում Արցախյան հակամարտության հետ կապված որևէ պատասխանատվություն ստանձնել. Բեքարյան

Հայաստանի իշխանությունները չեն ցանկացանում որևէ պատասխանատվություն ստանձնել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին այսօր իր ելույթում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Բավական մեծ քվեով իշխանության եկած ուժի ղեկավարը ամեն հնարավոր եղանակով փորձում է հասցնել ուղերձը, որ որևէ կերպ չի պատրաստվում կրել պատասխանատվություն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, բանակցային գործընթացի համար: Որևէ կերպ այդ պատասխանատվությունը ստանձնելու ցանկություն, պատրաստակամություն չկա»,- ասել է նա: Բեքարյանը որպես ասվածի հիմնավորում օրինակներ է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ սկսած այն թեզից, որ ժողովուրդը պետք է տա իր տեսլականը, մինչև Արցախի փոխարեն բանակցելու լիազորություն չունենալ և վերջին հայտարարությունը Փարիզում այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Արցախյան հակամարտության շուրջ Հայաստանում առկա իրավիճակը բնութագրելիս Բեքարյանի կողմից նշված երկրորդ հանգամանքն իշխանությունների մոտ հարցը կարգավորելու ռազմավարության բացակայությունն է: «Օրինակների վրա կառուցեմ՝ պնդվող թեզ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որը վատը չի և որևէ մեկը սրա մասին չի մոռացել: Միևնույն ժամանակ՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Երբ դրան գումարվում է նաև թեզը, թե մեր մոտեցումները Արցախի իշխանությունների հետ նույնական են՝ անգամ իրենց բոլոր նրբություններով: Մի հարց, որ դա այդպես չէ, բայց այս պարագայում՝ դու ոնց ես հիմնավորելու վերադարձի խնդիրը՝ մի կողմից խփելով դրան հայտարարությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մյուս կողմից՝ նույնականության խնդիրը դնելով: Այս պարագայում ո՞րը կլինի բանակցային մանյովրի դաշտը և կարո՞ղ է արդյոք լինել»,- ասել է վերլուծաբանը:

Մյուս կարևոր խնդիրը Կարեն Բեքարյանը տեսնում է տարիների ընթացքում արցախյան հակամարտության բանակցային գործընթացում և դրա ընկալումներում գրանցված ձեռքբերումների զրոյացման մեջ: Որպես օրինակ, նա նշել է Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս կրկնված թեզն այն մասին, որ արցախյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Եթե մենք հասկանում ենք, որ ինքնորոշման իրավունքն իրավունք է, որի հետ ոչ թե ինչ-որ մեկը պետք է համաձայնի կամ հաշտվի, այլ պիտի ընդունի և հարգի, եթե մենք սա գիտակցում ենք, այս հայտարարությունը ուղղակիորեն տորպեդահարում է ինքնորոշման իրավունքը՝ որպես իրավունք, սկզբունք, հետագա կիրառվող կամ իրականացվող էլեմենտ կարգավորման գործընթացում: այսինքն մոտավորապես ստացվում է հետևյալը. Ադրբեջանը պետք է համաձայնի կամ չհամաձայնի նրան, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք»,- ընդգծել է Բեքարյանը:

Մյուս կարևոր խնդիրները վերլուծաբանը համարում է առկա միջավայրն ու խոսքի արժեզրկումը:

«Ի՞նչ միջավայր կա ստեղծված, որտեղ հնարավոր  լինի որևէ կերպ խոսել արցախյան կարգավորման գործընթացի արդյունավետության և հանրային առողջ արձագանքի վերաբերյալ այդ հարցի շուրջ: Ընդամենը բավական է հիշել՝ ինչ էր կատարվում Արցախ-Հայաստանի իշխանություններ պայմանական երկխոսության ներքո, ինչ է կատարվում մեր պաշտպանության բանակի, ճանապարհ անցած հերոսների և ընդհանրապես նրանց ներդրման շուրջ, ինչ է կատարվում հիշողության այն դրականի հետ, որը պետք է շարժիչը լինի դեպի ապագա»,- նշել է նա:

«Խոսքի արժեքը հավասարեցված է զրոյի՝ բոլոր իմաստներով: Մեծ արագության դա արվեց մեր հասարակության մեջ, հիմա հասցվում է զրոյի անգամ արտաքին հարաբերություններում, դեպի արտաքին աշխարհ ուղղված խոսքի մեջ: Դա ուղղակի և անուղղակի չի կարող իր անդրադարձը չունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Որովհետև եթե դիմացինիդ չես հարգում, լուրջ չես ընդունում, նրա հետ քո բանակցային տեսլականի հետ կապված բոլոր բաղադրիչները ցնցումներ են ապրելու»,- ամփոփել է Բեքարյանը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: