ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում. թուրքական լրատվամիջոցը` Լավրովի երևանյան այցի մասին

Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` աղբյուրը հիշեցրել է 2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին:

Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի պատճառով կրկին լարվածության են հանգեցնելու:

Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Լավրովը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և ծնկի իջնելով ծաղիկներ է խոնարհել:

Իշխանամետ լրատվամիջոցը կայքում տեղադրել է Լավրովի լուսանկարը անմար կրակի մոտ՝ գրելով. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Լավրովը հուշարձան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր են: 

Վերջում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և նկատել տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որտեղ գտնվում են ՀՕՊ համակարգեր և շուրջ 4000 ռուս զինվոր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: