ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

Սահակաշվիլին կողմ է Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջին

AP

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը և հույսով է նայում ապագային, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չի ընդունել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով:

Ընդդիմադիր ուժերի ղեկավարները խորհրդակցություններ են անցկացրել և հանդես են եկել միասնական պահանջով, այն է` նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով և նշանակել անցումային կառավարություն:

«Իհարկե, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր է փրկել»,- ասել է Սահակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նա հավելել է, որ կարևոր է համարում ցույցերը երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը և ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջև հանրահավաքն ավարտված է, բայց հարակից տարածքում մի քանի վրան է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել այդտեղ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 64%
Քամի՝ 3 կմ/ժ
1 C°
 
   
13.12.2019
   
14.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: