ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ձեռագիր է փոխում, իսկ մենք շարունակում ենք պնդել, որ պետք է հասնենք լուծման, որ կբավարարի բոլոր կողմերին

«Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի և Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ևս ընդունելի լինի»։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիշեց ու հիշեցրեց Փարիզում՝ խաղաղության ֆորումի ընթացքում: Փաշինյանն իր մոտեցումը հիմնավորում է նրանով, որ վստահ է՝ «եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը»։ Իսկ որո՞նք են Ադրբեջանի շահերն ու մոտեցումները:

Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի. Ադրբեջանն ուզում է Արցախը, ավելին՝ ուզում է Արցախն առանց արցախցիների: Ի դեպ, այս մասին նշեց նաև Փաշինյանը: Բայց վերջին շրջանում պաշտոնական Բաքվից ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ միայն Արցախով Ադրբեջանը չի սահմանափակվում, և ակնհայտ ու քողարկված հավակնություններ է հայտնում նաև Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին Բաքվում տեղի ունեցած Թյուրքալեզու պետությունների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն այն մասին, որ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»: Անշուշտ, նման բնույթի հայտարարություններ պաշտոնական Բաքվի կողմից եղել են նաև անցյալում: Հետաքրքրական է սակայն, որ այսօր Ադրբեջանն անցել է նաև այլ գործիքակազմի կիրառման: Հիշենք, որ նույն Փարիզյան խաղաղության ֆորումի շրջանակներում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո հարցով հանդես եկած ադրբեջանցի լրագրողը ներկայացավ՝ որպես Վարդենիսում ծնված ադրբեջանցի, ով «չի կարող վերադառնալ իր տուն»: Առաջին հայացքից գուցե տարօրինակ ոչինչ չկա: Բայց եթե հաշվի առնենք հանգամանքը, որ նախկինում նման ձևաչափերում ներկայանում էին հիմնականում Շուշիում, Բերձորում կամ Քարվաճառում «ծնված» ադրբեջանցիները, ակնհայտ է, որ այստեղ ևս Բաքուն ձեռագիր է փոխում: Անշուշտ, հիմքում նոր քաղաքականություն է՝ մեզ համար նոր մարտահրավերներով ու ռիսկերով: Իսկ Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում շարունակում են պնդել, որ պետք է հասնենք լուծման, որ կբավարարի բոլոր կողմերին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: