ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քեզ հետ ենք, Վենետիկ. Իտալիայում ՀՀ դեսպանություն

Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը, ուշադրությամբ հետևում է ստացվող լուրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը: Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ »,-նշված է գրառման մեջ:

Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ:

Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության մայրավանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանը, բարեբախտաբար, չեն տուժել, սակայն գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, ջուր է լցվել նաև սեղանատուն: «Եկեղեցին ևս հեղեղվել է կես մետր ջրով: Վնասվել են որոշ եկեղեցական զգեստներ և ձեռագործ զարդարանքներ ու գորգեր: Միայն առավոտյան պարզ դարձավ, որ հարավային հատվածում պարսպապատը քանդված է: Վնասվել է նաև վանքի ծովախորշում կայանած «Արմենիա» առագաստանավը», -հայտնել էր Հայր Համազասպ Քեշիշյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: