ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բողոքի ակցիաներ Իրանում. իշխանությունները զիջումների չեն գնում

Nazanin Tabatabaee/West Asia News Agency via Reuters

Իրանում արդեն մի քանի օր է իրավիճակը բավականին անկայուն է: Նոյեմբերի 15-ին բենզինի գինը 50 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ իշխանությունների որոշումն Իրանում բողոքի ալիք է բարձրացրել:

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մոտ 100 բնակավայրում, որոնց, ըստ իրանական աղբյուրների, մասնակցել է 87 հազար մարդ: Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութերից, բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով, մասնավորապես ցուցարաներն այրել են բանկեր, խանութներ, գրասենյակներ, լիցքավորման կետեր: Ցուցարարների նկատմամբ իրավապահներն ուժ են կիրառել: Վերջիններիս միջև բախումների արդյունքում կան զոհեր: Իրանական իշխանությունները հաղորդում են երկու զոհի մասին, որոնցից մեկը՝ իրավապահ: Տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներ, իրավապաշտպան կազմակերպություններ հաղորդում են մոտ 40 զոհի՝ այդ թվում իրավապահներ, և բազմաթիվ վիրավորների մասին: Հաղորդվում է նաև հարյուրավոր ձերբակալվածների մասին: Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների պատճառով երկրում անջատել են ինտերնետը:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին միանգամայն բնական է անվանել, որ կառավարության ընդունած այս որոշումը ոչ բոլորի համար է ընդունելի, և մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ միևնույն ժամանակ ընդգծելով ժողովրդի բողոքելու իրավունքի չարաշահման և բանկերի, ոստիկանական տեղամասերի ու հաստատությունների վրա հարձակման անթույլատրելիությունը: 

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին էլ հայտարարել է, որ իշխանության ճյուղերի ղեկավարների կողմից բենզինի քվոտայի վերաբերյալ ընդունված որոշումը, որին աջակցել են նաև փորձագետները, պետք է ի կատար ածվի:

Նշենք, որ նոր քվոտայի համաձայն՝ յուրաքանչյուր վարորդի Իրանում թույլատրվում է ամսական գնել 60 լիտր բենզին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռեալով  (0,13 դոլար), հավելյալ յուրաքանչյուր լիտրն արժենալու է 30 հազար ռեալ  (0,90 դոլար): Նախկինում վարորդներին թույլատրվում էր գնել մինչև 250 լիտր բենզին՝ մեկ լիտրի դիմաց 10 հազար ռեալով:

Իշխանություններն անկնալում են, որ բենզինի սուբսիդավորման չեղարկումը բյուջեին տարեկան կապահովի 300 հազար ռեալով, ինչը կտրամադրվի անապահով ընտանիքներին:

Սակայն պետք է նկատել, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով բավականին ծանր տնտեսական դրության մեջ հայտնված Իրանի բնակչության զգալի մասի համար բենզինի սուբսիդավորման կրճատումը բավականին մեծ ֆինանսական բեռ է ստեղծում, ուստի չի բացառվում, որ բողոքի ակցիաներն ավելի մեծ մասշտաբ ստանան՝ հատկապես, որ դրսի որոշ ուժեր կփորձեն օգտագործել այս դժգոհությունն՝ այն ուղղելով Իրանի ղեկավարության դեմ: Միացյալ Նահանգներն արդեն հայտարարել է, որ աջակցում է Իրանի ժողովրդի բողոքի ակցիաները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: