ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից վիրավորում է ստացել ժամկետային զինծառաոյող Աբրահամ Սադյանը։ Լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զինծառայողը Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է։ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հանդիպել է զինծառայողի ընտանիքի անդամներին։

«Կարծեմ մոտ մեկ տարի է, որ ծառայում է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Վիրահատությունը կատարվել է Մարտակերտում, ոտքը ծնկից ներքև անդամահատել են, այնուհետեւ տղային տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Երեկ եղել եմ իրենց գյուղում, հանդիպել  ծնողների հետ, ծնողն էլ գնացել է տղայի մոտ»,–  ասաց Մանուչարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: