ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բյուջեի մասին խոսելիս լավ կլինի՝ իրերն իրենց անուններով կոչել

Անցյալ շաբաթ Խորհրդարանում քննարկվեց Բյուջե 2020-ի նախագիծը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, խոսելով եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերի մասին, ինչպես նաև անդրադառնալով նախորդիվ իրականացվածներին, պնդեց, որ բյուջեն հեղափոխական է:

Մի քանի հանգամանք, որով պարզ է դառնում, որ 2020թ. Բյուջեն հեղափոխական չէ:

Անդրադառնանք թվերին:

Բյուջեն հեղափոխական չէ, առաջին հերթին քանի որ այն դեֆիցիտային է, ինչպես և վերջին տարիների բյուջեներն էին.  2020թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 1.6 տրիլիոն (1,697,618,538.8 2.) դրամ եկամուտ, ծախսերը՝ 1.8 տրիլիոն (1,880,186,389.83.), դեֆիցիտը՝  182 մլրդ դրամ (182,567,851.0): Հեղափոխական կլիներ, եթե պրոֆիցիտ ունենայինք:

Բյուջեն  հեղափոխական չէ, քանի որ ինչպես և վերջին տարիներին էր, կրկին ծախսերի մեծ մասն ուղղվելու են սոցիալական պաշտանությանը: 2020-ի բյուջեով այդ ոլորտի ծախսերը նախատեսված են մոտ 374 մլրդ դրամ՝ 2019-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց։

Բյուջեի հիմքում դրված ՀՆԱ 4,9 տոկոսանոց աճը հեղափոխական թիվ չէ: Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է մոտ 6 տոկոսանոց տնտեսական աճ: Թե այս դեպքում բարեկեցության մակարդակի ինչ փոփոխություն է զգում քաղաքացին, և հետևաբար ինչպիսին կլինի այդ զգացողությունը 4,9 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում, թողնում ենք ընթերցողի դատին:

Անշուշտ դրական է, որ եկող տարվա բյուջեով նախատեսվում է եկամուտների ու ծախսերի աճ: Շատ դրական միտում է դեֆիցիտի կամ որ նույնն է ՝պետական պարտիք ներգրավումը ներքին աղբյուրներից: Սա հնարավորություն կտա նվազեցնել արտաքին գործոններից մեր երկրի տնտեսության կախվածությունը: Դրական են այն ծրագրերը, որոնք նախատեսված են պետական բյուջեի նախագծով, այդ թվում՝ հարկային արտոնությունները միկրոբիզնեսին, հարկային փոփոխությունները, ճանապարհաշինության, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը: Սակայն այդ ամենը «հեղափոխական» եզրով բնութագրելը նույնանման ակնկալիքներ է առաջացնում հանրության մոտ: Մինչդեռ նույն աշխատավարձերի բարձրացումը, օրինակ տասը տոկոսով, որ թվային արտահայտությամբ 8000- 10000-ի շրջակայքում է լինելու, բնավ քաղաքացու գրպանին հեղափոխական ազդեցություն չի թողնի՝ հաշվի առնելով գնաճի ներկայիս մակարդակը և սպասվողն՝ արդեն հունվարից հետո:  Իրերն իրենց անուններով կոչելն այս պարագայում առավելապես բխում է իշխանությունների շահերից:

Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա դրանց մեծ մասն ուղղվելու է ճանապարհաշինությանը: Մի ոլորտ, որը տնտեսության  վրա դրական ածանցյալ ազդեցություն կթողնի շատ ավելի ուշ՝ ծառայելով որպես լոգիստիկ ենթակառուցվածք տնտեսական զարգացմանը:  Այս պահի դրությամբ նմանատիպ խոշորամասշտաբ նախագծերի մասին տեղեկատվություն չկա:

Դրական է ու գովելի առողջապահության ոլորտին հատկացվող գումարների աճը, կրթության ու սոցիալական այլ նպատակներով ծախսերի աճը, սակայն անհանգստացնող, որ դրանց զուգահեռ պաշտպանական ոլորտի ծախսերն են մնում գրեթե անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, 2020թ. բյուջեն կարելի է գնահատել սոցիալական ուղղվածության, դրական, աճող, բայց ոչ հեղափոխական:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: