ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տնտեսությունում շարունակվում է դրական իներցիան

2018թ.-ի քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանում իրականացված տնտեսական քաղաքականության որոշ հաջող դրվագներ արձանագրվեցին, դրանց թվում՝ ստվերի դեմ պայքարի որոշակի պտուղները, զբոսաշրջության ծավալների աճը (2019թ. զբոսաշրջության ոլորտի զբաղվածության թիվը կազմում է երկրի ընդհանուր զբաղվածության 12.5 տոկոսը[1]): Տնտեսական աշխուժության մեջ ահռելի ազդեցություն այս տարի թողեց մեքենաների ներկրման ու Հայաստանում վերավաճառքի բիզնեսը: Այսպես, սույն թվականի նոյեմբերի մեկի դրությամբ, Հայաստան է ներկրվել մոտ 140 հազար ավտոմեքենա: Մինչև տարեվերջ սպասվում է, որ թիվը տարբեր գնահատականներով կհասնի 180-185 հազարի: Պետական բյուջեն այդ բիզնեսից այս տարի շահել է մոտ 150 մլն դոլար մաքսատուրք և ԱԱՀ: Մինչև տարեվերջ թիվը հնարավոր է՝ հասնի շուրջ 250 մլն-ի: Այս բիզնեսն այս տարի շահավետության սահմաններ չունի. եկամուտ են վաստակում նույնիսկ մաքսատներում մեքենաների մաքսազերծման համար հերթերը վաճառելով (ըստ որոշ աղբյուրների մեկ տեղը վաճառվում է 20 հազար դրամով): Ավտոմեքենաների բիզնեսի բումը պայմանավորված է 2020թ. հունվարից ԵԱՏՄ մաքսային օրենսդրության ուժի մեջ մտնելով. մաքսազերծումը կթանկանա:

Նշված ոլորտները հիմնականում իրավիճակային արդյունք են ապահովել, և չկան երաշխիքներ, որ հաջորդ տարվա բյուջեն ևս կունենա այս տարվա եկամուտների տրամաբանական շարունակությունը: Մինչդեռ Հայաստանի տնտեսությունում տեղի են ունենում նաև այլ՝ համակարգային բնույթի փոփոխություններ,  որոնց թվում քիչ չեն նախորդ իշխանությունների վարած քաղաքականության իներցիոն արդյունքները:

Այսպես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացում:  Սույն թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասին լրագրողներին հայտնեց անցակետի արդիականացման համար նախատեսվող Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորման մասին: Անցակետի արդիականացումը  կենթադրի էլենտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրում, ինչը կհեշտացնի մաքսազերծման գործընթացները: Հիշեցում. «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրը մեկնարկել է 2017թ.-ի մայիսին՝ Պետական եկամուտների կոմիտեում: Ըստ էության, այն ինչ ունենք այսօր, տարիների աշխատանքի արդյունք է:

Համագործակցության նոր հնարավորություններ՝ ՀՀ-ի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերությունների միջև: Աշխարհի ավելի քան 50 երկրներում գրասենյակներ ունեցող TAITRA-ն՝ Թայբեյի արտաքին առևտրի զարգացման խորհուրդը ներկայացուցչություն է բացում Հայաստանում՝ կապելով Հայաստանի և Իսրայելի ՏՏ ոլորտի ընկերություններին: Նշենք, որ համագործակցության շուրջ առաջին քննարկումները եղել են սույն թվականին Հայաստանում անցկացված WCIT-ի շրջանակում: Հիշեցում. 2017թ.-ի հունիսի 9-ին մեկնարկած է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019 թ.-ին Երևանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն էր:  

ՀՀ-ն տարածաշրջանում մաքսային տվյալների ստանդարտացման առաջատարն է: Այս մասին սույն թվականի նոյեմբերի 18-ին ասել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր տնօրեն Կունիո Միկուրիան: Նա, մասնավորապես, ընդգծել է «մեկ պատուհանի» համակարգի ներդրման կարևորությունը: Հիշեցում. ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման և կիրառման քաղաքականությունը դեռևս 2015 թ.-ի հունիսին: 

Շարքը կարելի է շարունակել: Արձանագրված ձեռքբերումներից զատ, կարելի է կանխատեսել նորերը: Ծրագրերի բավական մեծ փաթեթ է Հայաստանին սպասվում հայ-եվրոպական օրակարգի ներքո՝ հաշվի առնելով կրկին նախորդ իշխանությունների կողմից ձեռք բերված CEPA-ի պայմանագիրը:

Հուսանք, որ նախորդիվ իրականացված հսկայածավալ աշխատանքների դրական արդյունքները դեռ կունենան շարունակություն: Ձեռբքերվածի իրականացման կամքը ներկայիս իշխանություններինն է:

 



[1] Աղբյուրը՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարություն

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: