Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։
Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։
«Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ հայոց լեզուն այս փոքրիկներին փոխանցելու համար,-դիմելով ներկաներին՝ ասել է Նունե Սարգսյանը։ - Գիտեմ՝ որքան դժվար է ապրել հայրենիքից հեռու և պահպանել լեզուն։ Դուք մեծ գործ եք արել։ Այս փոքրիկները գիտեն, որ իրենք հայ են և որ պետք է սովորեն խոսել հայերեն ու հաճախեն մեր եկեղեցի, պահպանեն մեր հավատքը։ Չէ՞ որ դրանք մեր ազգի ամենակարևոր արժեքներն են։ Եթե չլիներ մեր լեզուն, մեր եկեղեցին, չլինեին մեր ազգային ավանդույթները, որ մենք հետևողականորեն պահպանում և փոխանցում ենք սերնդեսերունդ, մենք չէինք կարող հայ մնալ»։
Դիմելով ծնողներին ու ուսուցիչներին՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ բոլոր երեխաներն ունեն տաղանդ, և կոչ է արել բացահայտել ու զարգացանել այն․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ, բացահայտե՛ք այդ տաղանդը մեր երեխաների մեջ, փայփայե՛ք, մի՛ թողեք, որ կորչի։ Մեծացրե՛ք տաղանդավոր հայեր, հայ անհատների միջոցով է մեր ազգը հայտնի ողջ աշխարհում»։
Տիկին Նունե Սարգսյանը փոքրիկների համար ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը։
-
21:50
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Թրամփի, Պոմպեոյի և Բոլթոնի նկատմամբ
-
19:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
-
19:24
Երբ ազգը չի գնահատում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․Ռոբերտ Քոչարյան
-
18:07
Երկրագունդ. Լավրովի հայտարարություններն Արցախի մասին
-
17:44
Վարազդատ Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական
-
17:21
Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ
-
17:18
Արման Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր
-
17:05
Լավրովը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մորատինոսի հետ
-
16:28
Սյունիքում ականի պայթյունից վիրավորում է ստացել 2 փրկարար
-
16:08
Ի հիշատակ Հրանտ Դինքի՝ Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտասարդական կենտրոնի
-
15:26
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:36
Մեկնարկել են «Աբու Դաբի կայունության շաբաթ 2021» ֆորումի առցանց միջոցառումները
-
14:27
Նոր, ավել համարձակ իշխանություններ են մեզ պետք․ Սեյրան Օհանյան
-
14:02
Վարչապետն ԱՆ աշխատակազմին է ներկայացրել Անահիտ Ավանեսյանին
-
13:06
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
-
12:32
Արցախում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել
-
11:14
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 1 բալի փոխարեն 0,5 տուգանային միավոր
-
11:10
Հադրութի, Ջաբրայիլի և Դավիթ Բեկ գյուղի նախկին տարածքից հայտնաբերվել է 8 աճյուն
-
10:39
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 164912-ի
-
09:26
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:12
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Խոնավություն՝ 95%
Քամի՝ 8 կմ/ժ