ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում հանձնել են պատերազմի պատճառով չեղարկված՝ Կաննի առաջին կինոփառատոնի պարգևները

Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգևները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Օռլեանում՝ 1936 թվականից մինչև 1939 թվականը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեի հայրենի քաղաքում, որն առաջին կինոստուգատեսի նախաձեռնողն Էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ժան Զեի անվան գլխավոր պարգևին Է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Պարոն Սմիթը մեկնում Է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington) ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը (1908 – 1997), որն այդ կինոժապավենում մարմնավորել Է գլխավոր հերոսին, ճանաչվել Է լավագույն դերասան: Այդ կոչումը նա բաժանել Է ֆրանսիացի դերասան Հարրի Բորի հետ, որը խաղացել Է «Մարդը Նիգերից» (L՚homme du Niger) ֆիլմում: Կինոփառատոնի ժյուրիի մրցանակով Է նշվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստան Ժակի (1904 – 1994) «Հրեշտակների դժոխքը» (L՚Enfer des anges): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող Է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր և գրող Գարսոն Կանինը (1912 – 1999) «Միայնակ մայրը» (Bachelor Mother) կինոնկարի համար: Ժյուրին լավագույն դերասանուհի Է ճանաչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Լադինինային (1908 – 2003) Իվան Պիրևի «Տրակտորիստները» գեղարվեստական երաժշտական ֆիլմում նրա խաղացած դերի համար:

Ժյուրիի հատուկ մրցանակով Է նշվել ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի (1898 – 1948) «Ալեքսանդր Նևսկի» կինոժապավենը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: