ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման եւ Ադրբեջանից անկախության իրավունքը. Զատուլին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխղեկավար Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդմանը շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին։

Հաղորդման ընթացքում Պոզները Զատուլինին հիշեցրել է Ղարաբաղ կատարած այցլեության պատճառով քննադատությունների արժանանալու մասին, ինչին ի պառտասխան, Զատուլինը նշել է, որ իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հանդեպ ձևավորվել է վաղուց, և նա խորապես համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ուրիշ որևէ այլ հակամարտություն, կարող էր լուծված լինել։

«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բայց գոյություն ունի և ապրում է։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ ոչ մի գնով ու երբեք չի համաձայնի Ադրբեջանի կազմ վերադառնալու ինչ-որ ձևերի, թող որ անգամ ձևական։ Անգամ այն պահին, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, Ադրբեջանի ճանաչումը  նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում ձգված էր, որովհետև արդեն այդ պահին՝ 91 թվականին, արդեն երեք տարի ընթանում էր հակամարտությունը, և Ադրբեջանը լիովին չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը։ Ուստի, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախության իրավունքը»,- ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի կողմից փոխզիջում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների հանձնումը, որոնք ինքնապաշտպանության ուժերը գրավել են պատերազմի ժամանակ: Նա նշել է, որը խոսքը 7 շրջանից հինգի մասին է, քանի որ երկու շրջանը Ղարաբաղը կապում է Հայաստանին:

Զատուլինը հավելել է, որ երկու երկրներում այս փոխզիջման իրականացմանը խոչընդոտում են «անսանձ ազգայնականները». Ադրբեջանում նրանք համարում են, որ պետք է ստանան ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում, որ արյամբ նվաճված հողերը չեն կարող հանձնվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: