ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում տիրող իրավիճակն այժմ ավելի խաղաղ է. բացառիկ հարցազրույց Իրանից

Հստակ կարելի է ասել, որ Իրանում տիրող իրավիճակը, համեմատած նախկին օրերին, այժմ ավելի խաղաղ է: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ին է հայտնել Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:  

«Կառավարությունն իր խոստման համաձայն բենզինի գնի բարձրացման  հետ կապված որոշել է  նպաստներ հատկացնել քաղաքացիներին: Նպաստները տրամադրելու երկրորդ փուլը այսօրվանից  է սկսվելու: Եվ դա էլ ինքնին մեղմում է, այսպես ասած, բողոքների ալիքը»,- նշեց Մելիքյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրանի հայ համայնքն այս հարցում, Մելիքյանը ասաց. «Ինչպես տասնամյակների ընթացքում և առավել ևս այս վերջին քառասուն տարիներին, երբ Իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ, իրանահայ համայնքը կանգնած է համընդհանուր պետական և ժողովրդավարական դիրքորոշումների կողքին: Այն, ինչ ընդհանուրին է վերաբերում, մենք էլ անմասն չենք մնում և գործում ենք ի նպաստ  երկրի ու պետության կայունության ու խաղաղության»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ համայնքի անվտանգային խնդիրներին, Մելիքյանը նշեց, որ առանձնակի վտանգներ չկան:

«Նախկինում էլ  ցույցերի ու բողոքների ժամանակ տարբեր հանգամանքների բերումով, եթե եղել են անվտանգային խնդիրներ, ապա դրանք անմիջապես հայ համայնքին վնասելու միտում չեն ունեցել. ծագած խնդիրներն էլ մշտապես լուծվել են խաղաղ պայմաններում: Այսպես ասենք, համընդհանուր պայմաններում ցույցերի ժամանակ լինում են հակընդդեմ քայլեր և´ ցուցարարների, և´ անվտանգության ուժերի կողմից, բայց դրանք անմիջապես մեր համայնքին չեն ուղղված: Նշեմ, որ քաղաքի այն մասերում, որտեղ կենտրոնացած է հայ համայնքը, մինչ օրս այնպիսի միջադեպեր չեն եղել, որ հանգեցնեն անվտանգային խնդիրների: Հուսանք, որ այսուհետ էլ չի լինի ո´չ մեր համայնքում, ո´չ էլ երկրի տարածքում: Հուսով եմ ամեն ինչ խաղաղութամբ կավարտվի»,- ամփոփել է Մելիքյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: