ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու միջադեպին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Միլանում Նիկոլ Փաշինյանին ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձի կողմից հարց ուղղելու միջադեպին:

«Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցում, ինչպես գիտեք մուտքն ազատ է բոլորի համար: Իհարկե, նման հանդիպումների ժամանակ պետք է և իրականացվել են անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ, սակայն, միևնույն ժամանակ, անձնագրերի, փաստաթղթերի ստուգում չի եղել: Այդ առումով յուրաքանչյուր մարդ կարող է մուտք գործել եկեղեցի: Տվյալ անձնավորությունը հնարավորինս բարձր փորձում էր հարցը հնչեցնել:  Վարչապետը հնարավորություն ընձեռեց հարց հնչեցնել, ինչին հանգամանալից մանրամասն պատասխանեց: Ես չէի գնահատի այդ հարց ու պատասխանը որպես միջադեպ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում նշել է Վլադիմիր Կարապետյանը:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: