Փաշինյանը Ղարաբաղյան կարգավորման հարցում չի դադարում մանիպուլյացիաներ անել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ խոսել է նախկինում Ղարաբաղյան կարգավորման բանակցվող տարբերակներից:
«Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ էն էր , որ ինչպես իրենք էին բանակցում Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց: Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, թե մենք հող ենք վերադարձնում», – ասել է նա։
Փաշինյանի այս հայտարարությունն ակնհայտ մանիպուլյացիա է: Փաշինյանը ընտրողաբար բանակցային սեղանին եղած գաղտնի փաթեթներից, որոնք, ի դեպ, այդպես էլ չեն ստորագրվել, հանրայնացնում է հատվածներ՝ դրանք ներկայացնելով իրեն ձեռնտու լույսի ներքո: Փաշինյանի թվարկած հարցերը եղե՞լ են բանակցային փաթեթի սկզբնական տարբերակում, թե՞ դրանք արդյունք են արդեն կայացած ինչ-ինչ բանակցությունների, եթե արդյունք չեն՝ ապա նախկին իշխանությունները ինչի՞ են հասել կամ չեն հասել բանակցություններում, ի՞նչ աշխարհաքաղաքական պայմաններում են ընթացել այդ բանակցությունները և այլն: Սրանք հարցեր են, որոնք Փաշինյանը նախընտրում է չգաղտնազերծել՝ միգուցե այն պատճառով, որ այդ պատասխաններն այլևս մանիպուլիացիանների հնարավորություն չեն ստեղծում:
Միաժամանակ անկախ նրանից թե նախկինների ռազմավարությունն ինչպիսին է եղել, փաստը մնում է այն, որ գործող իշխանությունները երկրի թիվ մեկ անվտանգային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում չունեն որևէ ռազմավարություն, ինչն առնվազն տարակուսելի է: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ կառուցողական չի լինի, որ Հայաստանը խոսի իր համար ցանկալի կարգավորման տարբերակի մասին, քանի որ իր համար շատ կարևոր է, որ կարգավորումը ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ Ադրբեջանի նախագահն արդեն Փաշինյանին պատասխանել է. Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի միակ տարբերակը՝ հարցի լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կամ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»: Ստացվում է սրանից պետք է հետևություննե՞ր անել Ղարաբաղի հարցում Փաշինյանի քաղաքականության մասին:
Վերադառնալով նախկինների ռազմավարությանը՝ հարկ է ընդգծել, որ անկախ նրանից՝ թե որ փուլում ինչ է բանակցվել, բանակցային սեղանին հաջողվել է արձանագրել մի շատ կարևոր բան՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Բանակցային գործընթացի դինամիկան հասկանալու համար հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ քննարկվում էր կարգավորման փուլային տարբերակը:
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ