ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ևս մեկ սենատոր վետո է կիրառել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ

AP/Manuel Balce Ceneta

ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այլ բանաձևի նկատմամբ:

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: