ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է ազատվել ռուսական Ս-400-ից

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական Ս-400 ԶՀՀ-ներից, ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտարարության տեքստը տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ս-400-ների մատակարարումն անթույլատրելի է, դրանք պատժամիջոցների ռիսկ են առաջացնում։ Իհարկե,  (պատժամիջոցներ մտցնելու) ժամանակը օրենքով CAATSA-ի կողմից չի տրվել և չի ճշգրտվել։ Կարելի է շատ խոսել այն մասին, թե որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինեն Թուրքիայի վրա դրվելիք պատժամիջոցների ընդգրկման լայնությունն ու խորությունը»,- ասել է նա։

«Թուրքիան մանևրի ազատություն ունի, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք գիտեն, որ, որպեսզի ամեն բան ստացվի, պետք է ոչնչացնեն, վերադարձնեն կամ ինչ-որ կերպ ազատվեն Ս-400-ներից։ Միևնույն ժամանակ, մենք բոլորովին չենք փակել նրանց՝ Patriot ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է ՀՕՊ նրանց պահանջմունքներին»,- ավելացրել է պաշտոնյան։

Նա չի նշել, թե ինչպես են ընթանում բանակցություններն այս հաշվով Թուրքիայի հետ։ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ասել էր, որ հույս ունի, որ Ս-400-ների գնման հետ կապված՝ իրավիճակը «կհանգուցալուծվի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: