ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 965,67 դրամ ԱՐԾԱԹ - 264,44 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 988,57 դրամ

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Այն հանձնվել է Պադարյանին հայ-լեհական մշակութային հարաբերություններում մեծ ներդրման՝ մասնավորապես՝ վերջին 12 տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի համերգ կազմակերպելու համար: Այդ համերգները նպաստել են երկու երկրների կապերի սերտացմանը:

Համերգներ կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, այլև մի շարք լեհ երաժիշտների մասնակցությամբ՝ Հայաստանում և Լեհաստանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4 կմ/ժ
25 C°
 
16°  28° 
28.05.2020
16°  30° 
29.05.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: