ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 474,38 դրամ ԱՐԾԱԹ - 277,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 592,68 դրամ

Շրի Լանկայի նախագահի եղբայրը չորս նախարարություն է գլխավորելու նոր կառավարությունում

ukrinform.ru

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նոյեմբերի 22-ին հայտնել է News First հեռուստաալիքը:

Համաձայն այդ տվյալների, Մահինդա Ռաջապակսան մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները գլխավորելու է ֆինանսների և տնտեսական պլանավորման նախարարությունը, բուդդիզմի գործերի և Վայամբայի տարածաշրջանի զարգացման նախարարությունը, քաղաքային շինարարության ու ջրամատակարարման նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը:

Իր հերթին ընտրված նախագահի մյուս ավագ եղբայրը՝ Չամալ Ռաջապակսան, ժամանակավորապես կստանձնի գյուղատնտեսության և ներքին առևտրի նախարարի պարտականությունները:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Շրի Լանկայում կայացել են նախագահական ընտրություններ, որում հաղթանակ է տարել Գոտաբայա Ռաջապակսան՝ հավաքելով ձայների 52,25 տոկոսը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 10 կմ/ժ
26 C°
 
17°  30° 
03.07.2020
18°  31° 
04.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: