ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի

Իրանում վերջին օրերին ընթացող ցույցերը երկրի վարած սոցիալ-տնտեսական  քաղաքականությունից իրանցիների դժգոհության ցուցադրման կուլմինացիան էր:

Հիշեցնենք, որ իրանցիները փողոց դուրս եկան այն բանից հետո, երբ իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ մտցրեցին, համաձայն որոնց, իրանցիներն ամսական մինչև 60 լիտր բենզին կարող են գնել` վճարելով 15 000 րիալ լիտրի դիմաց, իսկ դրանից ավելիի դեպքում` կրկնակի թանկ (30 000 րիալ):  Սա, բնականաբար, առաջացրեց զանգվածային դժգոհություններ հասարակության գրեթե բոլոր շերտերի մոտ. համեմատության համար նշենք, որ նախկինում իրանցի վարորդները կարող էին ամսական 250 լիտր բենզին գնել 10 000 րիալով:

Իրանում վառելիքի թանկացման պատճառն, ըստ իշխանությունների, տնտեսական խնդիրներն են, այդ թվում` պատժամիջոցների հետևանքները:

Իրականում իրանական տնտեսության դեպքում խնդիրն ավելի խորքային է, և վառելիքի թանկացման դեմ համաժողովրդական պայքարը տնտեսական դժգոհությունների կուլմինացիան է: Հիշեցնենք, որ ընդամենը 2018թ.-ին Իրանում ցույցեր էին` կրկին տնտեսական քաղաքականության դեմ:

Հիմնական խնդիրը, որի հետ այսօր բախվել է Իրանն առավելապես ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում, փոխարժեքային ճգնաժամն է: Իրանական րիալը շատ արագորեն արժեզրկվում է, ինչը պահելու համար իշխանությունները մտել են րիալի դեվալվացիա-ռեվալվացիա արհեստական շրջանի մեջ, ինչի արդյունքում, օրինակ, նախորդ տարի Իրանում օտարերկյա արժույթներ ունենալու սահմանափակում մտցվեց:

Ամբողջ խնդիրն ակնհայտորեն արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեջ է, և սա պակաս հիմք չէ` ենթադրելու, որ իրանական իշխանությունները շուտով կմեղմացնեն խիստ պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքական կուրսը՝ լայն հնարավորություններ ստեղծելով երրորդ երկրների համար: Հասկանալի է, որ դրանց թվում է նաև Հայաստանը:

Միևնույն ժամանակ, այդ երկրների համար Իրանի հետ առավել սերտ տնտեսական հարաբերությունների կառուցումը կարող է սպառնալիքներ պարունակել ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Հենց այստեղ է, որ առաջանում է տվյալ երկրների իշխանությունների հմուտ քաղաքականության կարիքը:

Եթե փորձենք հստակեցնել դա Հայաստանի օրինակով, ապա այս տարվա ընթացքում հայկական երկու ընկերությունների հայտվնելն ԱՄՆ Առևտրի պալատի սև ցուցակում խոսում է այն մասին, որ  մեր իշխանություններն անելիքներ ունեն:

Ավելին, այդ անելիքների սրությունը կերևա առաջիկայում, քանի որ գերթե անհերքելի է, որ շուտով Իրանի կողմից ազդակ կլինի՝ խորացնելու հարաբերությունները: Մինչդեռ մինչ այս պահը մենք առնվազն երկու բարձրաստիճան այցելություններ ունեցանք  Միացյալ Նահանգներ (Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակություններ), սակայն հստակ ազդակներ այդպես էլ չհնչեցին՝ ուղղված հակաիրանական պատժամիջոցների հարվածը մեր երկրին մեղմելուն:

Ցավալի է, բայց  որպես բարեկամ երկիր, որպես մի երկիր, ում համար Իրանն ունի կենսական նշանակություն, մենք ոչ միայն չենք պատրաստվում "հակազդելու" Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, այլև, օրինակ եվրոպական հարթակում մեզ թույլ ենք տալիս Իրան-Հայաստան սահմանն անվանել կիսափակ: Նման պահվածքն առնվազն ադեկվատ չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: