ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ-ին է ներկայացվել 2020թ. պետբյուջեի նախագիծը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսական աճի խթանման և տնտեսությունում աճի ներուժի աստիճանական բարձրացմանը:

Անդրադառնալով 2020թ-ի ֆինանսական փաստաթղթին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ին կանխատեսվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 375,6մլրդ դրամ՝ ապահովելով 8% իրական աճ, գնաճը՝ շուրջ 3%:

«Եկամուտները գալիք տարում կկազմեն 120մլրդ 906,5մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 775,6մլն դրամ: Հավելուրդը (պրոֆիցիտ) նախատեսվում է 130,9մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը»,-հայտնել է ֆինանսների նախարարը:

2020թ-ին, ընթացիկ տարվա համեմատ, 2,6 մլրդ դրամով կնվազեն պետական բյուջեի սեփական եկամուտները՝ կազմելով 55,1մլրդ դրամ: Անկումը, ըստ նախարարի, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառը պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակության նվազման միտումն է:

Ծախսերը կկազմեն 120մլրդ 775,6մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսից 6,4մլրդ դրամով:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ կավելանա սոցիալական ոլորտին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է 2020թ-ի հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացմամբ: Հիմնական բազային կենսաթոշակի չափը կհաշվարկվի 18000 դրամ, 2019-ի 16000դրամի փոխարեն: Նախատեսվում է բարձրացնել նաև նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը՝ 68000դրամ, 2019թ.-ի 55000 դրամի փոխարեն:

2020թ-ի բյուջեով հունվարի 1-ից 10% -ով կբարձրանան նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը:

Երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների ֆինանսական կանխատեսումները ներկայացնելուց հետո ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորներ Հայկ Խանումյանի, Գագիկ Բաղունցի, Ալյոշա Գաբրիելյանի և Արթուր Թովմասյանի առաջադրած հարցերին:

Նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գործադիր իշխանության պատասխանատուներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: