ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 552,72 դրամ ԱՐԾԱԹ - 426,41 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 122,18 դրամ

Պուտինն ակնկալում է հանդիպել Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 20-ին

Фото: News.ru

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փոխանցեք լավագույն բարեմաղթանքներս Ադրբեջանի նախագահին: Հուսով եմ, որ կհանդիպենք նրա հետ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպման ժամանակ:

Ալիևան շնորհակալություն է հայտնել Պուտինին Ռուսաստան այցելելու հրավերի համար: Բացի այդ, նա բարևներ է փոխանցել Պուտինին Ադրբեջանի նախագահի անունից:

«Ցանկանում եմ նաև փոխանցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրավերը մեր երկիր այցելելու ձեզ համար հարմար ժամանակ»,-ասել է Ալիևան:

Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ելույթ ունենալիս հրավիրել էր ԱՊՀ երկրների ղեկավարներին, որոնք ընդգրկված չեն ԵԱՏՄ կազմում, մասնակցելու տնտեսական միավորման ոչ ֆորմալ գագաթաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 20-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 11 կմ/ժ
26 C°
 
15°  27° 
20.09.2020
15°  27° 
21.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: