ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերականգնվում է Նոտր Դամի գիշերային լուսավորումը

Փարիզի Աստվածամոր տաճարի գիշերային լուսավորումը վերականգնվում է ավերիչ հրեդհից ութ ամիս հետո, տեղեկացնում է Novostnik.net-ը։

Նոյեմբերի 21-ից սկսած՝ Նոտր Դամը, ինչպես և Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորությունը մթնշաղից սկսած մինչև գիշերվա ժամը մեկը։

Նշվում է, որ մինչև հրդեհը տաճարն ուներ լուսավորության երկու համակարգ, որոնցից մեկը դեռ չի հաջողվել վերականգնել։ Բայց լուսարձակների նորոգված շղթան բավական կլինի ճակատամասը լուսավորելու համար։

Փարիզի Աստվածամոր տաճարի՝ պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի ունեցավ ապրիլի 15-ին։ Փլուզվեց տաճաի սրածայր աշտարակը, կրակը պատուհասեց կրող կառույցները։ Ինչպես տեղեկացրել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը և արվեստի գլխավոր ստեղծագործությունները, որոնք պահվում էին տաճարում, չեն վնասվել։ Փարիզի դատախազությունը բացառում է հրդեհի քրեական վարկածը։ Որպես հրդեհի հնարավոր պատճառներ քննարկվում են չհանգած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Նոտր Դամը հինգ տարում վերականգնելու հավակնոտ նպատակի մասին, թեև շատ փորձագետներ նշում են, որ վերակառուցման համար կպահանջվի 10-15 տարի։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: