ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալակիր դարձավ Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Oղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը երրորդ տեղ գրավեց 14.833 միավորով: Առաջին տեղը զբաղեցրեց 15.133 միավոր վաստակած չինացի Լիու Յանգը, որը նվաճեց միակ օլիմպիական ուղեգիրն այս վարժությունում:

Oղակների վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14.825 միավորով գրավեց 5-րդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգի թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցել էր նաև Արթուր Դավթյանը, որը չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը նժույգի թափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում: Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: