ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց. Զոհրաբ Մնացականյան

Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց: Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24 լրատվականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակի վրա են Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները և ինչպես կարող են բարելավվել, փոխանցում է Tert.am:

Մնացականյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին և հայտնել իր դիրքորոշումը: «Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է այս ներխուժման պատճառով: Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգայն հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ:

Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժումով:

Հարցին՝ զարմացա՞ծ է, արդյոք, Միացյալ Նահանգների Սենատի արգելակով հայերի ցեղասպանության հարցում, ԱԳ նախարարը պատասխանել է. «Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ:

Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: